Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Սպորտ
sport-chess-robert

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես անհաջող հանդես եկավ Վրաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Այսօր կայացած թայ-բրեյքի առաջին պարտիայում սեւերով հանդես եկող մեր շախմատիստը տանուլ տվեց Մաքսիմ Ռոդշտեյնին, իսկ երկրորդում ստիպված խաղաղ դաշն կնքեց: Հայաստանի նախկին չեմպիոնը պարտվեց 1,5:2,5 ընհանուր հաշվով եւ ավարտեց ելույթները: Հիշեցնենք, որ մինչ այդ աշխարհի գավաթի համար պայքարից դուրս էր մնացել Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: