Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը

Սպորտ
sport-chess-melqumyan

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը Վրաստանում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունում ցավալի պարտություն կրեց թայ-բրեյքում եւ ավարտեց ելույթները: 1/64 եզրափակիչում մեր հայրենակիցը հանդիպեց ռուսաստանցի գրոսմայստեր Բորիս Գրաչեւի հետ: Առաջին երկու պարտիաները, որոնք անցկացվեցին դասական ժամանակով, ավարտվեցին ոչ-ոքի: Այսօր կայացած թայ-բրեյքի առաջին խաղում կողմերը նույնպես խաղաղ դաշն կնքեցին: Երկրորդում՝ սեւերով հանդես եկող Հրանտ Մելքումյանը, միջնախաղում դիրքային առավելություն ստացավ եւ մոտ էր հաղթանակի: Սակայն նա հայտնվեց ցայտնոտում եւ կոպիտ սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց մրցակիցը: Այդպիսով, ռուսաստանցի շախմատիստը հաղթեց 2,5:1,5 հաշվով եւ մտավ հաջորդ փուլ, իսկ Հրանտ Մելքումյանը մասնակցից վերածվեց հանդիսականի: