Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ընտրություններ՝ Գեղարքունիքի մարզում

Քաղաքականություն
krknaqvearkutyun

Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 5-ին կկայանան ՏԻՄ ընտրություններ. 4 խոշորացված համայնքներում` Ճամբարակում, Շողակաթում, Վարդենիսում, Գեղամասարում առաջին անգամ կընտրեն համայնքի ղեկավար և ավագանի: Այս մասին տեղեկություն կա ԿԸՀ կայքում։ Վարդենիս  համայնքի կազմում համայնքի ղեկավար և ավագանի են ընտրելու Վարդենիս քաղաքի, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք գյուղերի, Ճամբարակ բազմաբնակավայր համայնքի կազմում՝ Ճամբարակ քաղաքի, Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Կալավան, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան գյուղերի, Շողակաթ համայնքի կազմում՝ Շողակաթ` նախկին Շորժա, Արդանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Դրախտիկ, Աղբերք գյուղերի, Գեղամասար հայանքի կազմում՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Արփունք, Կախակն, Փոքր Մասրիկ, Տրետուք, Կուտական, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ջաղացաձոր, Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ գյուղերի ընտրողները: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ տեղի կունենան նաև Ձորագյուղ, Ծովինար, Գեղաքար գյուղական համայնքներում: Ավագանու հերթական ընտրություններ կկայանան Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Սարուխան, Ախպրաձոր, Մաքենիս, Լճավան, Ծովինար համայնքներում: