Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-21 հավաքականը կհանդիպի Մակեդոնիայի թիմի հետ

Սպորտ
sport-hajastan-makedonia-21-tarekan-5.09.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր միմյանց հետ կհանդիպեն Հայաստանի եւ Մակեդոնիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականները: Սա մեր երիտասարդական ընտրանու թվով երրորդ խաղն է Եվրոպայի 2019թ առաջնության ընտրական փուլում: Մինչ այդ Հայաստանի Մ-21 հավաքականը հյուրընկալվելիս հաղթել էր Ջիբրալթարին (3:0), ապա Մոսկվայում ոչ-ոքի խաղացել Ռուսաստանի հետ (0:0): Այժմ մերոնք 4 միավորով գլխավորում են ընտրական 4-րդ խմբի աղյուսակը: Հայաստան – Մակեդոնիա երիտասարդական հավաքականների մրցավեճը սկսվելու է ժամը 19:00-ին: Ինչպես հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը, հանդիպման մուտքն ազատ է: