Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ 36 պատանի շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը 

Սպորտ
sport-chess-patani

Սեպտեմբերի 4-15-ը Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի 2017 թվականի պատանիների և աղջիկների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ մրցաշարում մեր հանրապետությունը կներկայացնեն 36 պատանի շախմատիստ: Նրանց թվում են աշխարհի 2016 թվականի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը եւ  Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը: Առաջնությունը կանցկացվի վեց տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով ու ինը տուրով: ՖԻԴԵ-ի վարկանիշով մրցաշարի ֆավորիտների թվում են ընդգրկվել Հայաստանի երեք շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը (Մ 18), Արամ Հակոբյանը (Մ 16) եւ Մամիկոն Ղարիբյանը (Մ 14): Աղջիկներից ամենաբարձր վարկանիշ ունի Աննա Մ. Սարգսյանը (Մ 16):