Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորակոչից տարկետում կտրվի երկքաղաքացի բասկետբոլիստների

Սպորտ
64c5090588abd86f7e55522c98f07dd2

Սեպտեմբերի 7-ի կառավարության նիստում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառաջարկի մի շարք մարզիկների բանակից տարկետման իրավունք տալու մասին որոշում կայացնել։ «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի № ՆՀ-518-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Րյան Ջամար Բոաթրայթին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արկադի Սուրենի Մկրտիչյանին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում: Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ վերը նշված մարզիկներին: Րյան Ջամար Բոաթրայթը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցը, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արկադի Սուրենի Մկրտիչյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: