Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրուցելիոզով վարակվել են նաև Հովիտի բնակիչները (տեսանյութ)

Մարզեր
Untitled4-1

Շիրակի մարզում կենդանիները հարկադիր սպանդի են ենթարկվում: Պատճառն արդեն երկար ժամանակ տարածված բրուցելիոզ հիվանդությունն է: Այն սկսել է տարածվել Հովիտ գյուղից: Բնակիչներից շատերը ստիպված են եղել հիվանդ անասունների հետ առողջներին էլ մորթել, որ հիվանդությունը տարածում չունենա: Անասուններից վարակվել են նաև մարդիկ: 35-40 հոգի տարբեր ժամանակահատվածներում բուժում են ստացել Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում: Այժմ մեկ հիվանդ դեռ շարունակում է բուժումը: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում