Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնները պարգևատրվեցին

Սպորտ
02

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար պարոն Հրաչյա Ռոստոմյանը և մոսկվաբնակ գործարար Էդգար Արամյանը պարգևներ են հանձնել հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (98կգ) և աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (80կգ): Նախարարը կրկին շնորհավորել է մարզիկներին աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ ողջ հայությանը հպարտանալու ևս մեկ առիթ տալու և մեծ ուրախություն պարգևելու համար: «Այստեղ ներկա են այն մարզիկները, ովքեր մեծ ավանդ ունեն ողջ աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիությունը և հեղինակությունը բարձրացնելու գործում: Նրանց ձեռքբերումը քրտնաջան աշխատանքի և ամենօրյա մարզումների արդյունք է, ինչը պետք է ուսանելի լինի ավելի երիտասարդ մարզիկների համար»,- ասել է նախարարը: Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարար Էդգար Արամյանին պարգևների համար և նշել, որ կարևորը նվիրատվության չափը չէ, այլ այն ուշադրությունը, որ հայ գործարարը ցուցաբերել է մեր մարզիկների նկատմամբ: Նշենք, որ գործարար Էդգար Արամյանը չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին նվիրել է Տոյոտա մակնիշի  ավտոմեքենաներ: 01 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն