Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիլիջան» ազգային պարկ» -ում նոր հրդեհ է բռնկվել ու մարվել

Կարևոր լուրեր Տնտեսություն
dilijan-national-park_15.11

 Սեպտեմբերի 4-ին  ժամը 09:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: Անտառին էական վնաս չի  պատճառվել:   Այրվել է մոտավորապես  150 քմ  խոտածածք տարածք: Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբրի 3-ին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների ջանքերով: Այրվել էր 7-8 հեկտար խոտածածկ տարածք: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է շուրջօրյա խստացված  հսկողություն,  ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ: