Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ բյուրոն կարևոր որոշում ընդունեց Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով. Առավոտ

Քաղաքականություն
Agramunt-1

Քիչ առաջ Փարիզում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստը, որի ժամանակ Բյուրոն կարևոր որոշում կայացրեց ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով: Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Բյուրոն հաստատեց հոկտեմբերի 9-ին մեկնարկող` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը, և հենց առաջին օրը նիստի բացումից հետո նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկություն. «Նախորդ անգամ քվեարկություն չկազմակերպվեց, քանի որ ԵԽԽՎ –ի պատվիրակները, որոնք նախաձեռնել էին և ովքեր շահագրգիռ էին գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել, այն ժամանակ ներկայացրին քարտուղարություն, որ քվեարկությունը նախատեսվի հենց հոկտեմբերյան նստաշրջանի առաջին օրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է որակյալ մեծամասնությամբ տեղի ունենա այդ քվեարկությունը: Դա նշանակում է հետևյալը` ընթացակարգը հաստատվել է. առաջինը խոսքը տրվելու է անվստահության բանաձևն առաջինը ստորագրած նորվեգացի պատվիրակին, որը կներկայացնի հիմքերը և կխոսի անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Դրանից հետո քաղաքական խմբի ղեկավարներն իրենց տեսակետները կհայտնեն: Չի լինելու դեբատ, որ այլ պատվիրակների հնարավորություն ընձեռվի տեսակետներ հայտնելու: Հետո խոսքը կտրվի Ագրամունտին, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկությունը: Պահանջվում է, որ քվեարկությանը մասնակցի նվազագույնը 102 հոգի, և երկու երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով