Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Բաչկով. «Չէի հասցրել վերականգնվել»

Սպորտ
a1bachkov-4.09.

Այսօր լուսադեմին Հայաստանի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն (64 կգ քաշային կարգ) ու Կարեն Տոնականյանը (60 կգ) Համբուրգում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձան Երեւան: «Այս անգամ ոսկի նվաճել չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզով: Բայց ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք: Կուբացու հետ ավելի շատ մենամարտում էի կամքի ուժով, քանի որ ընթացքում զգում էի, թե որքան հոգնածություն կար մեջս: Սա արդարանալու համար չեմ ասում: Եվրոպայի առաջնությունից շատ քիչ ժամանակ էր անցել եւ չէի հասցրել վերականգնվել: Մոնղոլ եւ ղազախ մրցակիցներիս հետ էլ ավելի շատ էներգիա էի ծախսել: Սրանք կապված են միմյանց հետ: Ի վերջո, օրգանիզմի հետ գործ ունենք: Այդ մենամարտում կուբացին իրեն ավելի լավ էր զգում», - ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության լրագրողին ասել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: