Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց աշխարհի գավաթը

Սպորտ
a1chess-gavat

Այսօր Թբիլիսիում մեկնարկեց շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին պարտիայում սպիտակներով հաղթեց հարավաֆրիկացի գրոսմայստեր Դենիել Կոուդերիին: Հրանտ Մելքումյանը սեւրով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Բորիս Գրաչովի հետ: Մեր երրորդ մասնակիցը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Մեկնարկում հաղթանակ չկարողացան տանել նաեւ մեր երկու հայրենակիցները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը: Վարուժան Հակոբյանը սպիտակներով պարտվեց կանադացի Անտոն կովալյովին, իսկ 16-ամյա Սամուել Սեւյանը ոչ-ոքի արեց գերմանացի Դիտեր-Լիվիու Նիսիպեանուի հետ: 1/64 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները կկայանա վաղը՝ սեպտեմբերի 4-ին: Հիշեցնենք, որ խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, երկուական պարտիաներով: Ոչ-ոքի դեպքում հաղթողը որոշվում է հաջորդ օրը նշանակված թայ-բրեյքում: shaxmat