Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջոցառումներ՝ մանր և խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդությունների դեմ

Տնտեսություն
9fa7ad8e2b46ca8e1bd77f63539d7e16

Հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվում են մի շարք հիվանդությունների նկատմամբ անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ: Մասնավորապես, համայնքը սպասարկող անասնաբույժների միջոցով բոլոր համայնքներում երրորդ եռամսյակում պլան-ժամանակացույցով նախատեսված համապատասխան միջոցառումներ են իրականացվում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար) և ձիերի սիբիրախտ հիվանդությունների նկատմամբ: Կարևորելով կենդանիների առողջության բարելավմանն ու անվտանգ կենդանական ծագման արտադրանքի ապահովմանն ուղղված միջոցառումների պատշաճ և ժամանակին իրականացումը՝ հորդորում ենք համայնքների ղեկավարներին և անասնատերերին աջակցություն ցուցաբերել միջոցառումների իրականացման ընթացքում: Միաժամանակ, անասնաբույժներին ու անասնատերերին խորհուրդ է տրվում խստորեն հետևել կենդանիների գլխաքանակի և իրականացված միջոցառումների վերաբերյալ համապատասխան մատյանների վարմանը:   Հարցերի և խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ` 055 541-968 հեռախոսահամարով:    ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին