Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը համալրվել է ևս մեկ օդանավով

Հասարակություն
unnamed-2

 Այսօր՝ օգոստոսի 31-ին, Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք է կատարել «Տարոն-Ավիա» ավիաընկերության երկրորդ օդանավը, որը կրում է «Արամ Խաչատրյան» անվանումը՝ ի պատիվ անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։   ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, խոսելով «Տարոն-Ավիա»-ի՝ նոր օդանավով համալրվելու մասին, նշել է. «Շատ ուրախալի լուր է բոլորիս համար: Սա նշանակում է՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը զարգանում է, աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով: Ուղևորահոսքը և պահանջարկը ևս դինամիկ աճ են գրանցում»: Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում Դոնի Ռոստով, Սամարա, Կրասնոդար և Մոսկվա ուղղություններով։ Հիշեցնենք նաև, որ ավիաընկերության առաջին օդանավը կրում է «Մհեր Մկրտչյան» անվանումը։ unnamed (1)   Քաղավիացիա