Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մանկական շատ երգեր ագրեսիվ են և գռեհիկ. Գեղունի Չթչյան (տեսանյութ)

Մշակույթ
ruzanna-30

Այսօր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գեղունի Չթչյանի ծննդյան օրն է: «Երկիրը ներկայանում է հասարակությամբ: Ինչպիսին հասարակությունն է, այդպիսին էլ երկիրն է: Ինչպիսին երկիրն է, այդպիսին էլ երգերն է»,-ասում է կոմպոզիտորը: Նրա խորին համոզմամբ մարդը ձևավորվում է դեռ չծնված: Եվ կարևոր է, թե ինչ երգ է երգում մայրիկը, ինչպիսի երաժշտություն է լսում, ինչ գրքեր է կարդում: Հետո Ճաշակ են ձևավորում մանկապարտեզն ու դպրոցը: Երեխայի ճաշակը պետք է ձևավորեն մեր ազգային զուլալ երգերը, Կոմիտասն ու դասական երաժշտական գոհարները: https://youtu.be/evLFT46FRbQ «Ես համոզված եմ, որ եթե դպրոցի տնօրենը լուրջ, մտածող, ազնիվ մարդ է, կգնահատի երաժշտական կրթության դերը և աշխատանքի կընդունի պրոֆեսիոնալ, գիտակ մանկավարժի,-ասում է տիկին Չթչյանը։- Մեր հանրակրթական դպրոցներում 7 տարի էին երաժշտական կրթություն ստանում: Այն ժամանակ պայքարում էինք, որ 10 տարի ուսուցանեն, ինչպես Մերձբալթյան երկրներում, չստացվեց: Սակայն ընդհանուր առմամբ խորհրդային տարիներին Հայաստանում մեծ ուշադրություն էր դարձվում երեխաների երաժշտական դաստիարակությանը»։ «Երեխաների համար միջակ կամ վատ երաժշտություն գրել չի կարելի: Կերպարային երաժշտություն է պետք գրել: Հիմա երգերն ասես կորցրել են մեղեդին, - ասում է Գեղունի Չթչյանը: Հիմա ռիթմն են զարգացնում: Ասեմ, որ այսօր մանկական շատ երգեր ագրեսիվ են և գռեհիկ: Հասկանում եմ, որ  21-րդ դարն է: Փոխվել է կյանքի ռիթմը, մտածելակերպը, հետաքրքրությունները և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Բայց զարգացած երկրներում սրա հետ միասին չեն կորցրել հարգանքը և վերաբերմունքը լուրջ, բարձր արվեստի հանդեպ։ Այսօր էլ կան խմբակներ ու դպրոցներ, որտեղ ճիշտ, պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, իսկ օրինակ հեռուստատեսության դերը կրթական գործում հիմա ընդհանրապես չեմ տեսնում»։ Սերունդներ են դաստիարակվել Գեղունի Չթչյանի մանկական երաժշտությամբ և այսօր էլ հրատարակում և կատարվում են նրա ստեղծագործությունները: