Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասազերծում Էրեբունիում. ոստիկանությունը դիմեց ծայրահեղ քայլի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
15040183438794

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատանդ վերցրած անձի հետ բանակցություններ սկսվեցին: Երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց: Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է: Պատանդն ու Գոռ Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել: Գոռ Հակոբյանի կողմից մարմնական վնասվածքներ ստացած  քաղաքացուհին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի հանգամանքները պարզվում են»:  ................... Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել, չնայած բուժանձնակազմի ջանքերին»: Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել: Նույն ժամանակահատվածում,բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: