Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տպարան

Կարևոր լուրեր Հասարակություն
a63fe5d3e4969607a0d16cb8ada0f898

Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են ներխուժել «Անտարես» հրատարակչության տպարանի պահեստ: «Ուզում ենք տեսնել ում տարածքն է»,-ասել են նրանք: Տպարանի տնօրեն Թամարա Զաքարյանը չի թույլատրել, որպեսզի հարկային օպերլիազորները մտնեն պահեստ: Դա չի ընկճել ՊԵԿ աշխատակիցներին: Նրանք մտել են արտադրամաս եւ շարունակել զննել տարածքը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձամբ է հեռախոսազանգով նրանց դուրս հրավիրել տարածքից: ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայության ղեկավարը հրաժարվում է պատասխանել Ա1+ի զանգերին, իսկ Շենգավիթի հարկային ծառայության գործավարները մեզ «ապարդյուն» փորձում են միացնել ստուգումների բաժնի պետի հետ: