Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուբանում շրջված ավտոբուսի գործով 1 հայ և 1 վրացի ձերբակալվել են

Կարևոր լուրեր Հասարակություն
vtar-1

Կուբանում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Հիշեցնենք, բանվորներով լի ավտոբուսն ընկել էր Սև ծովը։

Հայտնվում է, որ վթարի պատճառը եղել է արգելակների անսարքությունը: Հարուցված քրեական գործով ձերբակալվել է ողջ մնացած վարորդը՝ Կարեն Միքայելյանը և անհատ ձեռներեց Յուրի Վեչերաձեն: Ըստ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում երկու հայ կար, նրանք ՌԴ քաղաքացիներ էին։
Որպես վթարի պատճառի վարկածներ դիտարկվում են վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կամ արգելակների անսարքությունը: