Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանն ու իր գույքը կմնան կալանքի տակ. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-babayan

14. 40 Դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Սամվել Բաբայանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Մեկ այլ որոշմամբ՝ դատավորը թույլատրեց Սամվել Բաբայանի ընտանիքին և հարազատներին տեսակցել նրան, ունենալ հեռախոսազանգ։ Դատարանը մերժեց նաև Սամվել Բաբայանի կալանավորումը վերացնելու մասին պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը։Դատավորը գտավ, որ ազատության մեջ Բաբայանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։ Ըստ դատարանի՝Սամվել Բաբայանին մեղադրվում է ծանր հանցագործության մեջ և կալանքի տակ մնալն անհրաժեշտ է։ Ի դեպ, մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը հրաժարվեց իր պաշտպաններից։ Նիստը կշարունակվի հաջորդ երկուշաբթի։ 12.40 «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, հորինած պատմություն է, պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել», ֊ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դատարանում այսօր ասաց Սամվել Բաբայանը, որ երկու հոդվածով է մեղադրվում։ Դրանք են՝ Քրեական օրենսգրքի 190-րդ և 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերը։ Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը ձեռք է բերել ապօրինի 5000 եվրո գումար, ինչպես նաև Իգլա տեսակի զինատեսակ։ Սանասար Գաբրիելյանը ևս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա պնդեց՝ մեղադրող դատախազը ամբողջությամբ չի կարդացել մեղադրական եզրակացությունը։ «Պետք է այդտեղ նաև ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»,- այսպիսով Գաբրիելյանը ակնարկեց՝ իրեն առաջադրված մեղադրանքը հեքիաթի ժանրից է։ Նա, ըստ մեղադրանքի, օժանդակել է Բաբայանին ձեռք բերել Իգլա զինատեսակ։

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց վերացնել Սամվել Բաբայանի գույքի վրա դրված կալանքի որոշումը. «Գույքի բռնագրավում Սամվել Բաբայանի դեպքում նախատեսված չէ, և խնդրում եմ բավարարել միջնորդությունը»։ Մեղադրող դատախազը առարկեց միջնորդությունը, նշեց, որ կալանքի որոշումը անհրաժեշտ է դատական ծախսերի համար։ Ավետիս Քալաշյանը պատասխանեց` քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ և անհրաժեշտ չէ գույքը կալանքի տակ թողնել։ Դատարանը միջնորդության մասին կներկայացնի Բաբայանի պաշտպանի մյուս երկու միջնորդությունները լսելուց հետո։

Բաբայանի պաշտպանի երկրորդ միջնորդությունը ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելանքը վերացնելու մասին էր։ Սրան չընդդիմացավ մեղադրող դատախազը. «Միջնորդությունը ենթակա է բավարարման մասնակի»։

Երրորդ միջնորդությունը Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնելու վերաբերյալ է։

Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնելու վերաբերյալ։

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդությունը։