Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դե էդ գործի մեջ պետք է չմտնեինք». Ս. Բաբայանի գործով ամբաստանյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
dat-2

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ Մեղադրյալներից որևէ մեկը հանդես չեկավ գործն արագացված ռեժիմով քննելու միջնորդությամբ։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը։ Ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանը մեղադրվում է ապօրինի թղթադրամներ Հայաստան բերելու և օրինական շրջանառության մեջ դնելու համար։ Նա դիրքորոշում չհայտնեց մեղադրանքի վերաբերյալ։ Մեկ այլ ամբաստանյալ՝ Ժորա Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախ ասաց, որ մեղքը մասնակի է ընդունում. «Դե էդ գործի մեջ պետք է չմտնեինք», ֊ասաց նա։ Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, որոնք եղբայրներ են, առաջադրված մեղադրանքը չընդունեցին։ Նրանք մեղադրվում են 5000 եվրո ապօրինի կերպով ձեռք բերված գումարը Հայաստան ներկրելու և շրջանառության մեջ դնելուն օգնելուն։ Ըստ մեղադրանքի՝ նրանք այդ գործում օժանդակել են Սամվել Բաբայանին։