Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ բեմի երախտավորների դիմանկարները՝  թատերական գործիչների միությունում  ____________

Մշակույթ
tatron

«ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» պատկերասրահում այսօր կայացավ մեր հայրենակից, ռոստովաբնակ քանդակագործ, նկարիչ Ներսես Կիրակոսյանի ցուցահանդեսի բացումը: Ներկայացված են վերջին մեկ տարվա ընթացքում հեղինակի կատարած գրաֆիկական աշխատանքները: Ներկա էին մշակույթի և արվեստի գործիչներ:  «Այս ցուցահանդեսի գաղափարը շատ պատահական հղացավ` 2016թ.-ին կայացած առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ: Որոշեցի պատկերել հայ բեմի երախտավորներին, որ գալիք սերունդը չմոռանա նրանց ու հիշատակը միշտ վառ պահի»,- ասաց նկարիչը:  Ն. Կիրակոսյանի փոխանցմամբ`խորագիրը կլինի շարունակելի. «Անշուշտ, ցանկություն կա շարունակել այս գաղափարն ու առաջիկայում ներկայացնել հայ բեմի այլ երախտավորների դիմանկարներ, քանի որ այստեղ ոչ բոլորն են ներկայացված: Բանն այն է, որ այս աշխատանքներն արված են խիստ հաշվարկով. հաշվի ենք առել թատերական գործիչների միության ճեմասրահը, որտեղ շուտով կհանգրվանեն հայ բեմի երախտավորները»:  ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, բարձր գնահատելով նկարչի արվեստը, պարգևատրեց Ն. Կիրակոսյանին ՀԹԳՄ ոսկե մեդալով` հայ բեմարվեստի երախտավորների դիմանկարները վարպետությամբ ստեղծելու և դրանք անհատույց Հայաստանի թատերական գործիչների միությանը նվիրաբերելու համար:  «Աննախադեպ գաղափար է, որի մասին անցած տարի տեղեկացա: Պետք է ասեմ, որ սա շատ մեծ և շռայլ նվեր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն հեղինակին: Կարծում եմ, որ այն կծառայի նպատակին. ցավոք սրտի, մեր երիտասարդները շատ քիչ գիտեն հայ բեմի երախտավորների մասին», - ասաց Հ. Ղազանչյանը:  Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. սեպտեմբերի 6-ը: tatron1 tatron2