Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասսաչուսեթսցի ջեքփոթ շահած նոր մուլտիմիլիոնատեր կինը (տեսանյութ)

E6EB0142-34F6-4C4E-A6B6-66346176D138_w1023_r1_s

Թեև Powerball վիճակախաղի ռեկորդային ջեքփոթը՝ 758 մլն դոլարը շահած Մավիս Վոնզյակը հարկեր վճարելուց հետո կստանա ընդամենը 337 մլն դոլար, նա անչափ երջանիկ է և պատրաստվում է անցնել վաղաժամկետ թոշակի ու վայելել կյանքը: Powerball վիճակախաղի հերթական խաղարկման ժամանակ ջեքփոթ շահած Մավիս Վոնզյակն իր Poerwball jackpot-ի տոմսը գնել էր Մասսաչուսեթս նահանգի Չիկոպե քաղաքում գտնվող այս բենզալցակայանից: «Դեռ հավատս չի գալիս: Անհավատալի է»,- ասում է նա: Մավիսն աշխատանքի վայրում է իմացել, որ իր տոմսը շահել է: «Անկեղծորեն, հավատս չէր գալիս: Հետո այնպիսի վիճակում էի, որ մեքենա չէի կարող վարել ու վաճառողը ստիպված էր ինձ տուն ուղեկցեց», - պատմում է Վոնզյակը: Իսկ ի՞նչ են նախատեսում անել ջեքփոթ շահած երանելիներն իրենց աստղաբաշխական գումարով: Այս հաղթողն օրինակ ցանկանում է ժամանակից շուտ թոշակի անցնել ու պարզապես վայելել կյանքը: Ամեն օր միլիոնավոր ամերիկացիներ գնում են նմանատիպ վիճակախաղի տոմսեր մեկ գիշերվա ընթացքում հարստանալու հույսով, սակայն յուրաքանչյուրն ունի իր տեսլականն ու պատրաստվում է ծախսել իր գումարը յուրովի: «Եթե շահեմ, Uber ընկերության նման տաքսի ընկերություն կհիմնեմ, Ub-X անվանմամբ», ասում է Նյու Յորքում բնակվող այս տղամարդը: «Քանի որ մասնագիտությամբ ֆինանսական խորհրդատու եմ, ես այն կներդնեմ տարբեր ոլորտներում, 100 միլիոնի արժեթուղթ կգնեմ, իսկ 50 միլիոնը կներդնեմ իմ խնայողությունների ֆոնդում, իսկ գումարի մնացորդը կօգտագործեմ այլ նպատակներով՝ անշարժ գույք կգնեմ ու կճամփորդեմ»: Բազմաթիվ ամերիկացիներ էլ ծրագրում են իրենց շահած գումարն օգտագործել բարեգործական նպատակներով: Նյուրքում բնակվող այս տղամարդն ասում է, - «Ես բարեգործություն կանեմ, իհարկե: Ի՞նչ պիտի անեմ այդքան գումարով: Կօգնեմ կարիքավոր մարդկանց, բարեկամներիս, հարազատներիս»: Վիճակախաղի հաղթողները հաճախ ստիպված են կիսել իրենց գումարը մի քանի հոգու հետ: 2016 թվականի հունվար ամսին Powerball jackpot վիճակախաղի ամենախոշոր շահումը կազմել է 1.6 միլիարդ դոլար, որը բաժանվել է երեք հոգու միջև: Ինչևէ, Powerball jackpot-ի վերջին խաղարկության միակ հաղթողը Մավիս Վոնզյակն է: