Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ 2 հայ

Կարևոր լուրեր Հասարակություն
vtar

Ըստ Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում ավտովթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հիշեցնենք,  Կրասնոդարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսը ծովն էր ընկել, ինչի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ Հրապարակվել են զոհերի անունները, որոնց թվում երկու հայ կա՝ Բուդուլյան Ս.-ն և Բուդուլյան Ա.-ն: Նրանց քաղաքացիությունը ճշտվում է։ Ըստ որոշ աղբյուրների նրանք հայր և որդի են: Որպես վթարի պատճառի վարկածներ դիտարկվում են վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը կամ արգելակների անսարքությունը: