Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 մեդալ`բռնցքամարտի միջազգային մրցաշարից

Սպորտ
box-1

Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում կայացել է Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը: Հայաստանի հավաքականը հինգ մեդալ է նվաճել: Ոսկե մեդալ նվաճել է 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: Ժիրայր Սարգսյանն (56 կգ) ու Տոնի Գալստյանը (69 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Էրիկ Թոխյանն (49 կգ) ու Բենիկ Նիկողոսյանը (64 կգ) երրորդ մրցանակակիր են: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր վեց բռնցքամարտիկով՝ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ: