Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարի առաջ նաիրիտցիներին «ստորացուցիչ» գործարք են առաջարկել (տեսանյութ)

Տնտեսություն
nairit-nkar

Մեկ տարի առաջ կառավարությունը խաբել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին։ Գործադիրի շենքի մոտ հավաքված նաիրիտցիները հիշեցնում են՝ այն ժամանակ գործադիրը վճարեց նաիրիտցիների չմարված աշխատավարձը, պայմանով, որ իրենք կհրաժարվեն աշխատավարձի ուշացման համար գոյացած տոկոսներից։ Նաիրիտցիները հիմա պնդում են՝ ստիպված են այդպիսի որոշման գնացել։ 100-ից ավելի մարդ այժմ վարչական դատարանում է փորձում վերականգնել խախտված իրավունքները։ Դատարանում նրանց շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Սարգսյանի վստահեցմամբ՝ հաղթանակի շանսերը մեծ են։ «Մենք հիմնավորում ենք, որ նաիրիտցիները տարիներով չեն ստացել աշխատավարձ՝ գրանցված լինելով Նաիրիտում։ Եթե մարդը 5-6-7 տարի աշխատավարձ չստանա, ինքը սոցիալական ծանր վիճակի մեջ է ընկում և իրեն երբ առաջարկում են աշխատավարձի մայր գումարը, ինքը պատրաստ է ցանկացած փաստաթուղթ ստորագրել, նույնիսկ իր համար ակնհայտ ոչ ձեռնտու, ինչն էլ տեղի է ունեցել։ Նման գործարքները քաղաքացիական օրենսգիրքը համարում է ստրկացուցիչ, օրենքին հակասող, և դատական կարգով դրանք ենթակա են անվավեր ճանաչման։ Էս դեպքում տեսնում ենք, որ դատարաններն ակնհայտ պատվեր ունեն և չեն կարողանում անկախ, անաչառ դատավարություն իրականացնել»,- ասում է փաստաբանը։