Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել. panorama

Քաղաքականություն
nalbandyan

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարություններին: «Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի հայտարարել, ասել է այն, ինչի մասին ասել են եռանախագահող երկրները, եթե նայեք նրանց հինգ հայտարարությունները, ապա այդ կետերի մասով որևէ նորություն չի ասվել: Հայաստանն իր վերաբերմունքը արտահայտել է այդ հինգ հայտարարությունների վերաբերյալ: Ուրիշ բան է, որ Ադրբեջանն է խուսափում որևէ ձևով իր դիրքորոշումն արտահայտել այդ արտահայտությունների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում, որ նման որևէ առաջարկներ, սկզբունքներ կամ տարրեր գոյություն չունեն»,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Աղբյուր՝ panorama. am