Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատարակտի հիվանդացությունն աճել է 4 անգամ. հատուկ ծրագիր կիրականացվի

Հասարակություն
440d9e91d2725d9b8a85f1aeb0ea411b

Այսօր կառավարության նիստում որոշում կկայացվի կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-18 թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին։ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների ընթացքում արձանագրվել է աչքի հիվանդություններով բնակչության հաճախումների թվաքանակի աճ առողջության առաջնային պահպանում իրականացնող կազմակերպություններ: Աճել է նաև աչքիևնրահավելյալապարատի հիվանդությունների` կյանքում առաջին անգամ ախտորոշվածների քանակը: Ընդ որում կատարակտի հիվանդացությունն աճել է 4 անգամ: Աչքի հիվանդությունների առումով կատարակտ վիրահատելու կարիքը Հայաստանի Հանրապետությունում բավարարվում է մինչև 24%-ի չափով: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության 30%-ն աղքատ է և կատարակտ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 60-ից բարձր տարիքային խմբում, գնահատվում է, որ կատարակտի վիրահատության չբավարարաված պահանջարկը կազմում է շուրջ 5000 դեպք: Ելնելով վերոգրյալից և տիրող իրավիճակից, կուրությունը կանխարգելելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ներդնելու բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների նպատակային ծրագիրը, որի արդյունքում պետական պատվերի շրջանակներում լրացուցիչ շուրջ 3000 քաղաքացու կիրականացվի վիրահատություն: 2.Առաջարկվող կարգավորման բնույթը Նախագծով նախատեսվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում մատուցել կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն 60 տարեկան և ավելի բարձր տարիքի` նախագծով նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում: Շահառուների շրջանակը սահմանվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես. 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք. խումբն ընտրվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարակտը համարվում է տարիքային հիվանդություն և, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների շուրջ 82 տոկոսը պատկանում է հենց այս տարիքային խմբին: Մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու. Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը, ինչպես նաև կատարակտի հիվանդացության ցուցանիշի վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարակտը մեծ տեսակարար կշիռ է կազմում նախկինում մանկավարժական գործունեություն իրականացրած, մշակույթի, առողջապահական ոլորտների աշխատակիցների մոտ: Վերջիններս, ըստ մասնագիտական գործունեության, գտնվում են ռիսկի խմբերում: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ըներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ. Նշված անձինք հանդիսանում են անապահով, ունեն ֆինանսական խնդիրներ և չունեն անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու արտոնություններ: Այս անձինք ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենան խուսափելու կուրությունից: Տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայություն.Աշխատանքային ստաժի տևողության ընտրությունը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ տվյալ ոլորտի աշխատակիցը իրապես պետք է ծավալած լինի գործունեություն, միևնույն ժամանակ, նման աշխատակիցները, ովքեր ունեն որոշակի ավանդ իրենց ոլորտում, սակայն չեն օգտվում որևէ արտոնությունից, հնարավորություն կունենան մասամբ լուծելու առողջական խնդիրները: Ծրագրի շրջանակներում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվելու է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կամ մշտական գործող հանձնաժողովների կողմից, իսկ կատարակտի վիրահատության ուղեգիր տրամադրվելու է տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում: Նախագծով նախատեսվում է նաև կարգավորել Ծրագրի համար նախատեսված չափաքանակների ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումը: Ծրագրի շրջանակներում բժշկական օգնության ու սպասարկման գները հաստատվում են Նախարարի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցմամբ: Ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների յուրաքանչյուր տարվա չափաքանակները և դրանցում կատարվող փոփոխությունները հաստատում է Նախարարը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծըմշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
  1. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումըհնարավորություն կտա բնակչությանը տրամադրելու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում: Նախատեսվում է իրականացնել և հատուցել առավելագույնը 3000 դեպք, որի ֆինանսավորումն իրականացվելու է բժշկական օգնության և սպասարկման փաստացի դեպքերի դիմաց՝ «Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրի համար հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակում: