Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցների միավորման արդյունքում հաստիքների կրճատումներ են սպասվում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon-mkrtchyan

 

 Այսօրվա կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկով որոշում կկայացվի՝ «Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ», «Գ. ԶՈՀՐԱՊԻ ԱՆՎԱՆ N 43 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՐԹԻԿԻ N 7 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,  ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենք) օպտիմալ օգտագործմամբ»:  Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը «Երևանի Վ. Դավթյանի անվան N149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսումնառում է 130 սովորող, սակայն դպրոցը նախատեսված է 290 սովորողի համար, «Երևանի Մ. Քաջունու անվան N54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 302 սովորող, նախատեսված է 600 սովորողի համար, «Գ. Զոհրապի անվան N43 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 253, նախատեսված է 800 սովորողի համար,«Երևանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 76, նախատեսված է 575 սովորաղի համար, «Արթիկի N7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 132, նախատեսված է 400 սովորաղի համար և «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 172, նախատեսված է 450 սովորաղի համար: «Երևանի Վ. Դավթյանի անվան N149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելով և միացնելով «Երևանի Մ. Քաջունու անվան N54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Գ. Զոհրապի անվան N43 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ «Երևանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ «Արթիկի N7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հնարավորություն կստեղծվի ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործման համար, ինչի արդյունքում միացվող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշակերտների բնականոն ուսումնական գործընթացը կկազմակերպվի առավել արդյունավետ, ինչն էլ իր հերթին կնպաստի կրթության որակի բարձրացմանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատում»: Միացման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների  կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ  / աշակերտների թվի փոփոխություն/: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննական համակարգում կատարել բարեփոխումներ, ինչը կհանգեցնի տարբեր ժամանակահատվածներում «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացնելու ընդունելության քննություններ: Նշված քննությունների իրականացման բարձր որակը ապահովվելու, ինչպես նաև առարկայական մասնագետների համար աշխատանքային պայմաններ ապահովելու  նպատակով անհրաժեշտություն է առաջացել   կազմակերպությանը ամրացնել լրացուցիչ տարածքներ: Երևանի Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ազատվող Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գտնում է նպատակահարմար այն ամրացնելու կազմակերպությանը: Ակնկալվող արդյունքը` Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով: Այլ դպրոցների վերակազմակերպումների որոշումներ՝ «Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին «Գյումրու N 23 հիմնական դպրոց» և «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն և 2011 թվականի հունիսի 2-ի N 774-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան» պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին «Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» և «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին