Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանկցիաներ՝ Սասնա ծռերի 9 պաշտպանի նկատմամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
21057306_1609161375802253_501997590_o-1

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ ընդհատվեց «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը։ Փաստաբան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց։ Սա հիմք տվեց Սասնա ծռերի  պաշտպաններին եզրակացնել, որ դատավորը հակված չէ արդարադատություն իրականացնել։ Նրանք լքեցին դատական նիստերի դահլիճը։ Ինչին ի պատասխան դատավորը Սասնա ծռերի 9 պաշտպանների նկատմամբ կիրառեց սանկցիա։ Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 11։00-ին:  Այսօրվա նիստի մասին ավելին՝ այստեղ