Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

46 տոկոսը կողմ է փողոցների անվանափոխությանը (տեսանյութ)

Հասարակություն
apr7-2

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները օրակարգ են բերել Երևանի որոշ փողոցների (առնվազն 3-ի՝ Լենինգրադյան, Կասյան և Միկոյան) անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնց անունները կապվում են Խորհրդային իշխանության հաստատման հետ։ Առաջարկվում է դրանք վերանվանել հայ ազգային գործիչների անուններով: Նախաձեռնության պաշտպանները նշում են, որ Ստալինյան բռնաճնշումներին մասնակցած և Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման գործընթացում ներդրում ունեցած մարդկանց անուններով փողոցներ ունենալը պատշաճ չէ, իսկ հակառակորդները մատնանշում են այն հանգամանքը, որ, անկախ ամեն ինչից, Խորհրդային Հայաստանը մեր պատմության անբաժանելի մասնիկն է, և չի կարելի ջնջել դրա և ոչ մի հետքը, ընդհակառակը անհրաժեշտ է չդառնալ պատմության գերին և շարժվել առաջ: Կա նաեւ երրորդ կարծիք ևս, որի համաձայն` նախաձեռնությունն ուղակի այլ խնդիրներից շեղելու միջոց է: Փողոցների վերանվանման նախաձեռնությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ: «Ա1+»-ը փոքրիկ հարցում է անցկացրել այս թեմայի շուրջ. ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը։ Հարցմանը մասնակցած 271 հոգուց 46  տոկոսը միանշանակ կողմ է անվանափոխություններին, 24 տոկոսը՝ դեմ, իսկ 30 տոկոսը կարծում է, որ սա այլ խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ է։ harcum