Ամերիկյան կատակերգություն՝ «Զվարթնոց»-ում

Առաջիկա  ուրբաթ օրը` օգոստոսի 25-ին, ժամը  20:30 -ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահի մեծ էկրանին այցելուների համար  կցուցադրվի «Աստվածները երևի խենթացել են»  ամերիկյան ֆիլմարտադրության կատակերգությունը: 

Ֆիլմի ռեժիսորի ու սցենարի հեղինակի` պատմությունը  հետաքրքիր  մատուցելու  աներևակայելի  սուր հումորի  շնորհիվ կատակերգությունը  պատմում է  ժամանակակից  ու  աֆրիկյան  հետամնաց  ցեղերից  մեկի քաղաքակրթությունների բախման մասին:

 

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին