Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնները վերադարձան Հայաստան. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
chempions

  Փարիզում կայացած աշխարհի առաջնությունից այսօր Երևան վերադարձած Հայաստանի Հանրապետության հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ մարզասերներ: ՀԱՕԿ-ի նախագահը դափնեպսակներ է հանձնել աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (98 կգ) և նորընծա աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (80 կգ)՝ մաղթելով նրանց մարզական նորանոր ձեռքբերումներ և անձնական հաջողություններ: Մարզիկները, շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության համար, վստահեցրել են, որ շարունակելու են մարզումները և դեպի հաջորդ՝ 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղեր են գնալու օլիմպիական բարձրագույն տիտղոսների արժանանալու ակնկալիքով: