Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը դարձել է կասկածելի սուբյեկտ. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk-alumyan

Սասնա ծռերի գործով փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ պաշտպանյալների հանդեպ գործադրված խոշտանգումներին ու բռնություններին։ Ինչ վերաբերում է նիստերի դահլիճ մտնելուց առաջ փաստաբանների խուզարկություններին, ապա մի խումբ փաստաբաններ գործադուլ են սկսելու այս առիթով։ Անձամբ ինքն ուրիշ քայլեր կձեռնարկի, օրինակ՝ փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով կդիմի դատարան։ «Գուցե ոմանց դուր չի գալիս փաստաբանի ինքնուրույնությունը, որ ոչ բոլոր փաստաբաններին է հնարավոր ցուցումներ տալ. փաստաբանների նկատմամբ գրոհն ակնհայտ է»,- ասում է Հայկ Ալումյանը։ Ավելին՝ տեսանյութով