Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր սխալներն ըստ Աշոտ Մանուչարյանի՝ օրհներգն ու Հայաստանի անվանումը (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ` ՀՀ հռչակագիրը մի աստիճան իջեցրեց մեր կարգավիճակը` Հայկական պետականության փոխարեն, ամրագրվեց Հայաստան. «Բառը ընդամենը նշանակում է նպատակ։ Նրանք, որոնք մեր երկրում անում են բաներ, որոնք կարող են կաշկանդել մեր հայկական արժեքները, մենք կարող ենք նրանց սահմանափակել։ Օրինակ` Ֆրանսիայում մուսուլմանները կարող են ասել` մենք մեր ձեւով ենք աղոթելու, ապրելու ենք այնպես, ինչպես ուզում ենք։ Մինչդեռ, եթե լիներ ֆրանսիական պետություն, այդպես չէր լինի։ Նույնն էլ մեզ մոտ կլիներ, քանի որ սա արժեքային համակարգի մասին է խոսքը»: Ըստ նրա` անկախության հետ կապված մյուս կոպիտ սխալն այն էր, որ ընդունեցինք ՀՀ նոր օրհներգ. «Խորհրդային Հայաստանի օրհներգը գրել էր Արամ Խաչատրյանը։ Նա դա վերցրել էր շարականներից, երբ քրիստոնեությունը մտել էր հին ավանդույթների մեջ։ Սա թողեցինք մի կողմ ու ընդունեցինք մեզ հետ կապ չունեցող օրհներգ, տուրք տվեցինք արտաքին բաներին` ՀՀ առաջին հանրապետությունում եղել է այդ օրհներգը եւ այլն։ Եթե ազգային ինքնությունը ցրվում է, տարրալուծվում է, այդ ժողովուրդը դառնում է անիմաստ։ ՀՀ-ում իշխում էին աստվածային օրենքները, դրա համար 1989թ. հանցագործություն չեղավ, կոռուպցիա չեղավ։ Այն մարդիկ, որոնք ասում են, թե մեր անկախությունը խարխլում են երկրում առկա օտարերկրյա կառույցները, ըստ Աշոտ Մանուչարյանի, միակողմանի անկախության կողմնակիցներ են. «Նրանք, որոնք Խորհրդային միության տարիներից կային, ձգտում են մեկի գերիշխանությունից դուրս գալ, մտնեն մեկ ուրիշի ազդեցության տակ։ Ասում են` Պուտինը քըխ, Մերկելը օհ, սրանք էժանագին կլիշեներ են։ Անկախությունը ժողովրդի ներսում է։ Մենք ունենք բազմաթիվ քաղբանտարկյալներ, նրանցից մեկը միակ մարդն է եղել, որ դեմ է եղել հռչակագրին, թեեւ հանուն Հայաստանի անկախության ութ տարի կալանավորվել է։ Այդ մարդու անունն է Ալեքսանդր Մանուչարյան, որն ինձ հետ որեւէ ազգակցական կապ չունի։ Նա ասում էր` կյանքում չէի մտածի, որ հռչակագրով անկախություն կընդունեինք։ Մեր միակ հույսը մնում է մշակույթը»: