Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հարությունյանը՝ շախմատի Հայաստանի առաջնության առաջին խմբի հաղթող

Սպորտ
chess-2

Երևանում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղի ունեցավ  Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի փակման արարողությունը, որին ներկա գտնվեցին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը: Սմբատ Լպուտյանը շնորհավորեց մրցանակակիրներին և նշեց, որ մրցաշարն անցավ հետաքրքիր և անզիջում պայքարում: Այնուհետև արդյունքներն ամփոփեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Անուշավան Առաքելյանը: ???????????????????????????????????? 14 օր շարունակ մրցաշարի մասնակիցները պայքարում էին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Հարությունյանը, ով մրցաշարի 3-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորում էր աղյուսակը:  Բարձրագույն խմբի մյուս երկու ուղեգրերի համար ընթանում էր անզիջում պայքար. վերջին տուրից առաջ միանգամից 5 շախմատիստ՝ Մանուէլ Պետրոսյանը, Նորայր Թորոսյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը և Արամ Հակոբյանը, հնարավորություն ունեին գրավելու 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Համաձայն վիճակահանություն 5 թեկնածուներից չորսը  մրցում էին միմյանց դեմ. Արամ Հակոբյանը՝  Մանուէլ Պետրոսյանի, իսկ Դավիթ Շահինյանը՝ Նորայր Թորոսյանի: Վերջին տուրում Շանթ Սարգսյանի մրցակիցն էր Հովիկ Հայրապետյանը: Նյարդերի պայքարում ուժեղ գտնվեցին Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Սարգսյանը առավելության հասավ Հովիկ Հայրապետյանի նկատմամբ, իսկ Մանուէլ Պետրոսյանը դժվար պայքարում կարողացավ հասնել իրեն ձեռնտու ոչ-ոքի արդյունքի, որի շնորհիվ զբաղեցրեց 2-դր հորիզոնականը: Նորայր Թորոսյան – Դավիթ Շահինյան պարտիան ավարտվեց հաշտությամբ և երկուսն էլ մնացին առանց բաղձալի ուղեգրերի. Թորոսյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Շահինյանը՝ 6-րդ: Եզրափակիչ աղյուսակ.

1  Հարությունյան Տիգրան 9/13 2513
2 Պետրոսյան Մանուէլ /13 2565
3  Սարգսյան Շանթ /13 2416
4  Թորոսյան Նորայր 8/13 2350
5  Հակոբյան Արամ 8/13 2466
6  Շահինյան Դավիթ /13 2428
7  Միքայելյան Արման /13 2486
8  Հարությունյան Գևորգ /13 2454
9  Քալաշյան Դավիթ 6/13 2389
10  Մանուկյան Սարգիս Ա. /13 2233
11  Հայրապետյան Հովիկ 5/13 2502
12  Բաղդասարյան Վահե /13 2469
13  Դանիելյան Վահե /13 2344
14  Մկրտչյան Էդուարդ 3/13 2203