Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոչընդոտվում է Սասնա ծռերի փաստաբանի մուտքը նիստերի դահլիճ

Քաղաքականություն
dat-1

«Սասնա ծռեր» խմբի դատավարությունից առաջ Ավանի դատարանում խոչընդոտվում է փաստաբան Հայկ Ալումյանի մուտքը նիստերի դահլիճ։ Կարգադրիչը նրան առաջարկեց ազատվել սուր, կտրող-ծակող գործիքներից։ Փաստաբանն առաջարկեց ներկայացնել արգելված իրերի ցանկը, որից հետո ինքը կենթարկվի հրահանգին։ Կարգադրիչը ցանկ չներկայացրեց։ Այս պահին էլ փաստաբանը հայտարարում է, որ ինքը ցանկանում է մտնել դատարան, սակայն մուտքը խոչընդոտում են։