Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող օջախները մարվել են

Պաշտոնական
29110_b

Օգոստոսի 23-ին, ժամը 09.00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են: Նախորդ օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն: Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են: ԱԻՆ