Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԷԿ առաջին՝ չգործող էներգաբլոկը կապամոնտաժվի

Պաշտոնական
c6d5f43d4ac49ecd6193a28b61a27f6f

 Օգոստոսի 24-ի նիստում ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նշվում է, որ շահագործումից հանելու գործընթացն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները, հաշվի առնելով այն, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը հանդիսանում է դոնոր (պահեստամասերի աղբյուր՝ խմբ․) երկրորդ էներգաբլոկի համար: Ըստ ուղեկցող փաստաթաթերի, 2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ողջ ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել է $310 մլն: «Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շահագործումից հանելու գործընթացի ժամկետները կհստակեցվեն սույն օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող ռազմավարության մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին էներգաբլոկը հանդիսանում է դոնոր երկրորդ էներգաբլոկի համար և առաջին էներգաբլոկի անվտանգության որոշ սարքավորումները օգտագործվում են երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով», - նշվում է փաստաթղթում: Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկերն աշխատում է ВВЭР-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։