Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

57 հոգանոց անձնակազմն ուղևորվել է Վրաստան՝ օգնության. ԱԻՆ (տեսանյութ)

Պաշտոնական
ain

Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ): Նախնական տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 5 հա բուսածածկ տարածք: ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջոցով (Virtual OSOCC ազդարարման համակարգ) Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով: ՀՀ նախագահի հրահանգով և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն արագ ձեռնամուխ եղավ հարևան Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին՝ հաշվի առնելով հրդեհի տարածքում առկա կրակի օջախներին մոտենալու ցամաքային ուղիների առկայությունը: Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան ուղևորվեց փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57 հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: ԱԻՆ