Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզ-2017. Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում է

Սպորտ
ymba

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները: 80 կգ Մաքսիմ Մանուկյանն անցավ եզրափակիչ: Մանուկյանը ոսկե մեդալի համար պայքարում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Ռաձիկ Կուլիեւի հետ: Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ Պասկալ Էիսելի նկատմամբ: Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ տարավ վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում: ՀԱՕԿ