Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսրովի անտառ»-ում անգամ ռելիեֆի մասին պատկերացում չունեին. աշխարհագրագետ (տեսանյութ)

Հասարակություն
MHM0116006

«Խոսրովի անտառ»-ի վնասների մասին խոսելու համար դեռ ժամանակ է պետք. այսօր ասել է աշխարհագրագետ, հողագետ Աշոտ Խոյեցյանը: Որոշ պաշտոնյաներ, ըստ փորձագետի, պնդում են, որ արգելոցի հատուկ պահպանվող տարածքների մոտ չկան անհրաժեշտ կոմունիկացիաներ, որոնք կօգնեին արագ եւ արդյունավետ պայքարել աղետի դեմ. «Բայց ես եղել եմ շատ երկրներում, որտեղ անկախ աղետի բնույթից՝ պահպանվող տարածքներն ունեն կոմունիկացիաներ, մինչդեռ մեր պարագայում անգամ ռելիեֆի մասին պատկերացում չունեին»: Աշոտ Խոյեցյանը նշել է, որ հրդեհի հասցրած վնասների մասին մասնագիտական պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգ կատարելու դեպքում. «3000 հեկտար է այրվել, որի 10 տոկոսը՝ գիհուտներ: Գիհիների արիալային ոչնչացումը վերականգնման խնդիրներ է առաջացնելու: Հենց գիհու վերականգման խնդիրն է առաջնայինը, որովհետեւ կաղնուտներն այդքան չեն վնասվել: Բուժիչ դեղաբույսերը եւս խիստ վնասվել են: Թե որքանով կվերականգնվի էկոհամակարգն ամբողջությամբ, դժվար է ասել: Կասկածում եմ, որ առանց ոռոգման՝ այդ տարածքները հնարավոր կլինի կվերականգնել»:  Ավելին՝ տեսանյութով