Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է (տեսանյութ)

Հասարակություն
heat

Ուշադրություն Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:   Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.70C (1989 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               15.70C (1976 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           27.60C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: ԱԻՆ