Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Փարիզում գորգ կմտնի 3 հայ հունահռոմեական ըմբիշ

Սպորտ
ymbsh-3

Փարիզում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայ մարզիկներից Վազգեն Խաչատրյանը (59 կգ) որակավորման փուլում կմրցի Ամերիկայի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ: Կարեն Ասլանյանը (66 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը եգիպտացի Աբուհալիմա Մոհամեդ Աբուհալիման է: Իսկ Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) կսկսի որակավորման փուլից՝ իրանցի Յուսեֆ Ղադերիանի հետ գոտեմարտով: Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չունի: ՀԱՕԿ