Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկություն՝ առանց կանգառի

Հասարակություն
963044d8a7c03e6cfe40e1ec98aa527f

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Արշակունյաց պողոտայից դեպի Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոցից դեպի Արշակունյաց պողոտա և Արցախի պողոտայից դեպի Արին Բերդի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաների նշված ուղղություններով այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու: ՀՀ Ճանապարհային ոստիկանություն