Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քութաիսիում միկրոավտոբուսը բախվել է տրակտորին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Հասարակություն
default-12_1503387074

Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեվի գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյան) բախվել է տրակտորին: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1952 թ. ծնված Անի Հակոբյանը, 1984 թ. ծնված Գրիգոր Այդինյանը տեղափոխվել են Քութաիսիի բազմաֆունկցիոնալ ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ 1960 թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 1981 թ. ծնված Իրինա Աբաջյանը և Սուրեն Աբրահամյանը տեղափոխվել են Քութաիսիի Ինտերվենցիոնալ ԲԿ,  որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: 2000 թ. ծնված  Սոֆյա Մաթևոսյանը չի տուժել:  ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ կնտրոնից կապ է հաստատվել Քութաիսիի բժշկական կենտրոնների հետ, որտեղից հայտնել են, որ տուժածների կայնքին վտանգ չի սպառնում: ԱԻՆ