Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեոլիա Ջուր»-ը հիմնանորոգում կիրականացնի ՄԻՊ-ի պահանջով

Հասարակություն
water

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ: Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր»ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկմանընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «ՎեոլիաՋուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում: Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ