Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք համաձայն եք, որ փողոցները վերանվանվեն. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-collage3

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամները օրակարգ են բերել Երևանի որոշ փողոցների (առնվազն 3-ի՝ Լենինգրադյան, Կասյան և Միկոյան) անվանափոխության հարցը: Խոսքն այն փողոցների մասին է, որոնց անունները կապվում են Խորհրդային իշխանության հաստատման հետ։Առաջարկվում է դրանք վերանվանել հայ ազգային գործիչների անուններով: Նախաձեռնության պաշտպանները նշում են, որ Ստալինյան բռնաճնշումներին մասնակցած և Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման գործընթացում ներդրում ունեցած մարդկանց անուններով փողոցներ ունենալը պատշաճ չէ, իսկ հակառակորդները մատնանշում են այն հանգամանքը, որ, անկախ ամեն ինչից, Խորհրդային Հայաստանը մեր պատմության անբաժանելի մասնիկն է, և չի կարելի ջնջել դրա և ոչ մի հետքը, ընդհակառակը անհրաժեշտ է չդառնալ պատմության գերին և շարժվել առաջ: Կա նաեւ երրորդ կարծիք ևս, որի համաձայն` նախաձեռնությունն ուղակի այլ խնդիրներից շեղելու միջոց է: Փողոցների վերանվանման նախաձեռնությունը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ: Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը. առաջարկում ենք մասնակցել մեր փոքրիկ հարցմանը;