Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոսրովի անտառ» արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ

Պաշտոնական
antar

   «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ   «Խոսրովի անտառ»  պետական արգելոցում օգոստոսի  12-ին բռնկված հրդեհը մտահոգել է մեր հայրենակիցներին։ Կան օգնության բազմաթիվ առաջարկներ։ ՀՀ բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին սրտացավության և օժանդակության պատրաստակամության համար և հայտնում է, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։    Համապատասխան միջոցառումների իրականացման և հատուկ հաշվեհամարներին կուտակված միջոցների տնօրինման նպատակով նախատեսվում է  ստեղծել «Խոսրովի անտառ» հասարակական խորհուրդ՝ կազմված փորձագետներից, հասարակության վստահությունը վայելող անհատներից, ինչպես նաև նվիրատուների ներկայացուցիչներից։ Խորհուրդը կվերահսկի հավաքագրված միջոցների օգտագործումը և պարբերական հաշվետվությամբ հանրությանը կտեղեկացնի այդ մասին։    Ստորև ներկայացվում է հատուկ հաշիվների ռեկվիզիտները:   «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79  ՀՎՀՀ 04108656    <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ    ՀՀ դրամ       -         հ/հ 220129690305000             ԱՄՆ դոլար   -          հ/հ 220415140015001  http://www.mnp.am/images/files/nyuter/2017/August/USD-SwiftTransferDetails.pdf      Ռուսական ռուբլի -   հ/հ  220129690016958  http://www.mnp.am/images/files/nyuter/2017/August/SwiftTransferDetailsRUR-1.pdf      Եվրո              -         հ/հ  220415140049002              http://www.mnp.am/images/files/nyuter/2017/August/SwiftTransferDetailsEUR-1.pdf