Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է (տեսանյութ)

Սպորտ
aleksanyan

Փարիզում ընթացոող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ըմբիշները: 98 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Ալեքսանյանը եզրափակչում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւի հետ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհին (Իրան), ապա 1/8 եզրափակչում ոչ մի շանս չէր տվել ամերիկացի Թրեյսի Հանկոկին: Ալեքսանյանը քառորդ եզրափակչում առավելության էր հասել Ռեւազի Նադարեիշվիլիի, իսկ կիսաեզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ:

Հայաստանի երեք ըմբիշներ դուրս մնացին մեդալների համար պայքարից

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ըմբիշները շարունակում են պայքարը։ 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում եւ դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից։ Չալյանը զիջեց Իրանի ներկայացուցիչ Սաեիդ Աբդվալիին։ Կարապետը մեկնարկել էր 1/16 եզրափակչից, որտեղ փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Յուրիսանդի Ռիոսի նկատմամբ, 1/8 եզրափակչում՝ գերմանացի Ֆլորիան Նոյմայերին։ Քառորդ եզրափակչում Չալյանը զիջել էր սերբ Վիկտոր Նեմեսին։ 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը պարտվել է իր առաջին գոտեմարտում: 85 կգ Արթուր Շահինյանը որակավորման փուլում հաղթել է Ջեյու Պարկին, սակայն 1/16 եզրափակչից հայ ըմբիշը դուրս է մնացել: Քիչ անց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն 98 կգ քաշային կարգում կմրցի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար: