Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ստացավ մրցանակը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
Untitledդ

Սենթ Լուիսում շախմատի մրցաշարի փակման արարողության ժամանակ, բոլոր ներկաները ոտքի կանգնեցին եւ ծափերով շնորհավորեցին Հայաստանը ներկայացնող  Լեւոն Արոնյանին: Իր  խոսքում մեր շախմատիստը շնորհակալություն հայտնեց բոլորից, կազմակերպիչներից, եւ հույս հայտնեց, որ Գարի Կասպարովը  իր հետ խաղից հետո (երբ վերջինս ձեռքից բաց թողեց լավ հնարավորությունը), միգուցե, ավելի ու ավելի հաճախ ուզենա վերադառնալ եւ խաղալ: Արոնյանը ներկաներին ասաց, որ ցանկանում է դառնալ առաջինը, եւ որ աստիճանաբար, քայլ առ քայլ ձգտում է հասնել դրան: Ներկաները տեղյակ էին, որ նա շուտով ամուսնանալու է եւ շնորհավորեցին Լեւոնին: Կասպարովը հարցին, թե արդյոք հնարավոր է իր վերադարձը  շախմատ, պատասխանեց. երբեք մի ասա երբեք: Լեւոնը այս մրցաշարում վաստակեց $ 37500, իսկ ընդհանուր՝ $ 76.250: